Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մայրաքաղաքի ծաղկանոցների ընդհանուր տարածքը 1,1 հա-ով ավելի է 2012-ի ցուցանիշից

Մայրաքաղաքի ծաղկանոցների ընդհանուր տարածքը 1,1 հա-ով ավելի է 2012-ի ցուցանիշից
19.09.2013 | 12:12

Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսն ընդհանուր առմամբ կհասնի 850 հա-ի, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման ու կանաչապատման ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առանձնակի կարևորվել է նաև Երևանն անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը:
2013-ի ծրագրերով այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու և Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ աշնանը նաև ծառատունկ է նախատեսվում: Ոռոգման ցանցի ընդլայնման 2013 թ. ծրագրի շրջանակում շուրջ 70 հա կանաչ մակերես արդեն լիովին ոռոգելի է դարձել:
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տարեսկզբից մեկնարկած աշխատանքների արդյունքում տնկվել են շուրջ 40 հազար ծառ և թուփ, կրապատվել են 34 հազար և ձևավորվել 16 հազար տարբեր տեսակի ծառեր: Մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքներն արդեն զարդարում են շուրջ 2 մլն բազմերանգ ծաղիկներ: Այդ թվում` տնկվել են շուրջ 300 հազար վարդակակաչ և 12 հազար վարդի թուփ: Արդյունքում մայրաքաղաքի ծաղկանոցների ընդհանուր տարածքն այս տարի կազմել է 6,8 հա, որը 1,1 հա-ով ավելի է 2012-ի ցուցանիշից:
Կանաչապատման ծրագրի շրջանակում ընդլայնվել է նաև սիզամարգերի ծավալը: Անցած ժամանակահատվածում ստեղծվել են շուրջ 4 հա նոր սիզամարգեր, թարմացվել են գոյություն ունեցող ևս 16 հա սիզամարգերը:
Մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում և սիզամարգերում տեղադրվել են շուրջ 70 գեղարվեստական կոմպոզիցիաներ, ընթացքի մեջ են ևս 20-ի տեղադրման աշխատանքները:

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ